Լուիզէթ Թէքսիէ ի ծնե Արփինէ Յովհաննէսեան

Լուիզէթ Թէքսիէ ի ծնե Արփինէ Յովհաննէսեան


Քոնյա Օսմանյան Կայսրություն

1913-2021


Ավտոարշավորդ

Լուիզէթի ընտանիքը։ Փախուստը Ցեղասպանության տարիներին

Լուիզէթի ծնողները նրան կոչել էին Արփինե։ Մոր անունը Մախտ էր, իսկ քրոջը՝ Մարիամ։ Ազգանունը գրանցվել է իբրև Հովհաննիսյան, բայց տարիներ անց նրա որդին բացահայտել է, որ դա չէ իսկական ազգանունը։ Նման տեղեկությունները հավանաբար թաքցվել են այն պահից հետո, երբ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ նրա հորը կախեցին։ Այս դեպքից հետո երկու տարեկան Լուիզէթը՝ մոր և քրոջ հետ փախնում է Օսմանյան Կայսրությունից, և հենց այս ժամանակվանից էլ թաքցնում են իրենց իրական անունները, որպեսզի ավելի ապահով լինեն։ Սկզբում ընտանքիը լքում է Լուիզէթի ծննդավայր Քոնյան ու փախչում Աքշեհիր, ապա Աֆիոն, Էսկիսեհիր, այնուհետև Բիլեջիք, Իզմիթ, Բուրսա, կտրում անցնում են Բոսֆորի ջրանցքն ու հասնում մերօրյա Ստամբուլ։ 

 

Ստամբուլում Լուիզէթի մայրը թողնում է երկու զավակներին «Դպրոցասեր հայուհյաց ընկերություն» կոչվող վարժարանում, որն այդ տարիներին դարձել էր մանկատուն, քանի որ այնտեղ նրանք ավելի ապահով էին։ Հարկ է նշել, որ այս հաստատությունը նաև ղեկավարվել է Սրբուհի Տիւսաբը, իսկ 1916-1917-ին, երբ Լուիզէթը (այդ ժամանակ մոտ չորս տարեկան) և Մարիամը (մոտ ինը տարեկան) եկան այս մանկատուն, այն առաջնորդում էր  Թագուհի Բալթազարյանը և Ագուլինե Բոյաջյանը։ Այս մանկատունը պատահական հաստատություն չէր, այն կարևոր հայ և ֆրանսիացի մարդկանց հովանավորության տակ էր։ Այստեղ Ցեղասպանությունից փրկված երեխաները  կարող  էին  ապաստան գտնել և միևնույն ժամանակ կրթություն ստանալ։
 

Մի քանի տարի հետո, «Դպրոցասեր հայուհյաց ընկերության» ուսուցիչները և երեխաները, ստիպած էին չորս հինգ անգամ տեղափոխվել Ստամբուլի ներսում։ 1922 թվականին վարժարանի երկու ուսուցիչները և 95 երեխաները, ներառյալ Լուիզէթն ու Մարիամը, ի վերջո տեղափոխվեցին Հունսատանի Սալոնիկ քաղաք՝ անցնելով մոտ հազար կիլոմետր՝ Ստամբուլից Իզմիր, ապա ծովով դեպի Հունաստան։ Այստեղ նրանք հանգրվանել էին մեկ հարկանի մի կառույցում, որը գտնվում էր շատ վատ վիճակում։ Ապա ի շնորհիվ Փարիզեցի հայ քաղաքական գործչի, ով Ֆրանսիայի Արտաքին Գործերի Նախարարության անդամ էր,թույլտվություն ստացան 1924 թվականին մանկատունը  տեղափոխել Մարսել ։ Այս տեղափոխության ժամանակ Մարիամը չգնաց  Մարսել Լուիզէթի հետ։ Տարիներ անց, Լուիզէթի որդի Վիլիամն իր Բուլղարիայում ապրող զարմիկի հետ նամակագրությամբ պարզում է, որ Մարիամը տեղափոխության ժամանակ մնում է Սալոնիկում մինչև 1926 թվական։ Ապա Մախտի երրորդ ամուսնուն՝ Ասատուրին, ով նաև Վիլիամի զարմիկի պապն էր, հաջողվում է գտնել Մարիամին՝ Կարմիր Խաչի և հայկական եկեղեցու անդամների օգնությամբ։ Այդ ընթացքում Մարիամն ապրում էր հայ եկեղոցու հովանավորչության ներքո։ Ասատուրը որդեգրում է Մարիամին և նրանք տեղափոխվում են Պլովդիվ։ 
 

1924-ին մանկատունը տեղափոխվում է Մարսել և սկսում գործունեություն ծավալել Կապուլետ 35 հասցեում և մնում այդտեղ մինչև 1928 թվականը։ 1928-ից հետո, այն կրկին տեղափոխվում է, այս անգամ՝ Փարիզի արվարձան ավենյու դը լա Քափյուլեթ Ռենսիում: Այդուհանդերձ, 1930 թվականին Լուիզէթը փախնում է մանկատնից ու աշխատում իբրև պարուհի Փարիզի կաբարաներում։ 


Պատանի Լուիզէթը Փարիզում

Իր պատանի տարիների մասին տարեց Լուիզէթը շատ աղոտ էր հիշում։ Նա հիշում էր, որ ինչ որ պահի ապրել է Մոնմարտեում։ Կյանքի այս փուլում Լուիզէթն այլևս հասուն, գեղեցիկ, հաստ սև մազերով ու մուգ աչքերով ինքնավստահ երիտասարդ կին էր։ Հաշվի առնելով, որ Լուիզէթը կարիերայի այս փուլում  գործ էր ունենում անվանի լուսանկարիչ Թեդի Պիազի հետ, կարելի է ենթադրել, որ նա պարզապես կաբարեի պարուհի չէր, այլ աշխարհի ժամանացային շոուբիզնեսի կարկառուն դեմք։ 

 

Հստակ պարզ չէ, թե որ պահին է Լուիզէթը դադարեցնում  պարուհու կյաքը, բայց շուտով նա հիմնադրում է հագուստի խանութ։ Մինչև այդ Լուիզէթը շորեր վերանորոգելով և  պարուհի աշխատելով գումար էր խնայել, որպեսզի թողնի ժամանցի ոլորտը և սկսի իր բիզնեսը։ Կար ու ձևի հմտությունները Լուիզէթը յուրացրել էր դեռևս Ստամբուլում, երբ մանկատանը նրանց սովորեցնում էին ինչպես կար անել և ստեղծել հագուստներ։ Այս գիտելիքի շնորհիվ էլ հենց նա կարողացավ հեշտությամբ մտնել նորաձևության ոլորտ։ Լուիզէթն այս պահից սկսած զբաղվել է իր հագուստի խանութներով մինչև 92 ամյակը, երբ նա արդեն ուներ կանանց և տղամարդկանց հագուստի երեք խանութ Չարլս Գուլ և Ռու դե Շաղտղի փողոցներում՝ Նյոյի  տարածքում։ Կանացի հագուստի խանութների անունը Տեքս Ռանչ էր, իսկ տղամարկանցը՝ Տեքս Բոնդ։


Լուիզէթի սերը՝ ավտոմրցավազքը

Լուիզէթի սերը դեպի ավտոմրցավազը սկսեց 1955-ին, երբ նրա մտերիմ ընկերը՝ Ժորժ (Ժոժո) Հուելը, հրավիրեց Լուիզէթին Լինա-Մոնլերի մրցավազքը դիտելու՝ մի մայիսյան կիրակի օր։ Այդ օրը Լուզիետը հանդիպեց Ժոն Բերային, աշխարհահռչակ Ֆորմուլա Մեկի ավտոարշավորդին, ով այդ օրն այնքան ոգևորեց Լուիզէթին իր սիրով դեպի ավտոմրցավազքը, որ հունվար ամսին Լուիզէթը մտավ 1956թ-ի XXVI Մոնտե Կառլոյի մրցույթ, իր գործընկեր Անի Սոաբուլի հետ, որի հետ  դեռ շատ ու շատ մրցումների էին մասնակցելու։ Այս մրցույթում նրանք գրավում են 233-ից 119րդ տեղը։

 

Նույն տարվա ապրիլին, Լուիզէթը վերադառնում է Մոնլերի իր Սիմկա մեքենայով և գրավում վեցերորդ տեղը «Աարագության գավաթ»-ում։ Օգոստոսին նա քշում է 2200 կմ Դովիլից Հյերեսով, Mobil-France Economy Run կոչվող մրցույթում։ Հոկտեմբերին նա գրավում է 13-րդ տեղը Մոնլերիում կայացող Coupes de Salon-ում։ Այսպիսով Լուիզէթի եռանդն այս սպորտի հանդեպ դարձավ, իր իսկ խոսքերով, «արատ»։


«Մեքենաներից բացի ուրիշ ոչ մի բան կարևոր չի իմ համար,» ասում էր Լուիզէթը։ Երբ տարեց Լուիզէթը հիշողությունը կորցրել էր, նրա որդի Վիլիամը մեքենաների միջոցով էր Լուիզէթի մոտ հիշողություններ արթնացնում։ Իսկ երբ Վիլիամը իր նվաճած գավաթներն էր ցույց տալիս, Լուիզէթը ժպտում էր։ 
 

Ավտոմրցարշվորդների շրջանակներում շատ տարածված են իրար մականուններ տալը։ Լուիզէթի մականուններն էին «Լա Լուիզետե» կամ «Գիլիոտին»։ «Լա Լուիզետե»-ն Լուիզէթի անունի սրամիտ վերամշակումն էր։ Խոսակցական ֆրանսերենում այն սարքը, որով  կտրել են թագավոր Լուիս XVI-ի գլուխը կոչվում է «Լա Լուիզետե»։ Այս բառին հանգել են «tete»` գլուխ բառը օգտագործելով «La tete de Louis» արտահայտության մեջ, հետո ազատվելով «de» հոլովումից և հավելյալ «t» տառից։ Արդյունքում քերականորեն սխալ «La Louis tete»-ից ստացել էին «La Louisete»։ Լուիզէթին նաև անվանում էին Լուիզէթ «Բուլդոզեր» Թէքսիէ։ 
 

Լուիզէթը էներգիայով լի կին էր։ Հարկ է նշել այն, որ այս սպորտաձևը շատ վտանգավոր էր և պահանջում էր ուժեղ նյարդեր ու մարմին։ Այն ժամանակ մեքենաներ կառավարելը հեշտ չէր և պահանջում էր ունենալ  ուժեղ ոտքեր և մարմնի վերին հատված։ Էլ չխոսենք այն մասին, թե որքան էր բարդանում այս ամենը ձյան և խոնավ եղանակային պայմաններում։

 

1960 թվականին Լուիզէթը զբաղեցնում է առաջին տեղը Stuttgart-Lyon-Charbonieres կանանց գավաթի մրցույթում կամ այլ կերպ հայտնի Le Charbo-ում իր Alfa Romeo Giulia T1-ով Անիի հետ։ Սա Լուիզէթի առաջին ամենամեծ նվաճումն էր և Ֆրանսիայի ամենահին և ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Նրա լավագույն ելույթներից մեկը 1964-ի սեպտեմբերի 13-ին էր։ Այս մրցույթը ոչ թե դաշտում էր՝ այլ երկրով մեկ։ Մասնակիցները պետք է անցնեին 6,060 կմ տաս օրվա ընթացքում։ Լուիզէթը ղեկին էր, իսկ նրա գործընկեր Մարի-Լուիսի պատասխանատվությունն  էր՝ճանապարհը հուշելը։ Սա, կարելի է ասել, աշխարհի ամենաբարդ մրցավազքերից մեկն էր։
 

Լուիզէթը հաճախ խոսել է այն մասին, թե որքան դժվարություններ կային կին մարզիկների համար։ «Դու պետք է լինեիր խիզախ և անվախ, որ կարողանայիր քշել այդ օրերին,» - ասում էր Լուիզէթը։ «Կանայք աջակցում էին միմյանց և շատերը մտերիմ ընկերներ էին։ Ես էլ միշտ փնտրում էի կնոջ՝ ով բավարար քաջ կլիներ իմ թիմակիցը լինելու համար»։ Լուիզէթը նաև պատմում էր, թե ինչպես էին մրցույթների մասնակցող տղամարդիկ հաճախ լցնում Լուիզէթի բեռնախցիկը ծանր իրերով, որպեսզի նրա մեքենան դանդաղի։ Չէ՞, որ վայել չէր կնոջը պարտվել այն էլ նման մեծ տարբերություններով։


Տարեց Լուիզէթի կյանքը

Լուիզէթը և ավտոմրցավազքը չբաժանվեցին մինչև նրա կյանքի վերջին տարիները։ Տարեց կյանքում Լուիզէթը նաև ուներ հաջողակ բիզնես և ընտանիք՝ չնայած որ բաժանվել էր ամուսնուց՝ հիմանվորելով որ նախընտրում է կյանքն ապրել լիաթոք, առանց որևէ տղամարդու ով փորձում է կառավարել իր կյանքը։

 

80 տարեկանում Լուիզէթը մեկնում է Աֆրիկա հերթական ավտոմրցավազքին մասնակցելու համար, ամենևին անծանոթ միջավայրում։ Կյանքի վերջին տարիներին Լուիզէթը թոռների հետ դեռ մեքենաներ էր վարում, չնայած որ քայլելիս սայլակից էր օգտվում։  
 

Լուիզէթը շատ ուժեղ կին էր, ով միշտ ապրել է իր կյանքն այնպես ինչպես ինքն է ցանկացել։ Նրա կյանքը լի է եղել ծանր պահերով, սիրով, գեղեցկությամբ, արկածներով, էկզոտիկ վայրերով, քաջ որոշումներով և արագ մեքենաներով։ 
 

Կյանքի վերջին տարինները Լուիզէթն անցկացրել է հարավ արևմտյան Ֆրանսիայի Աժեն քաղաքում,  Saint-Jacques  ծերանոցի փոքրիկ բնակարանում, որդու՝ Վիլյամի բնակավայրից ոչ շատ հեռու։ Կյանքի այս փուլում, ցավոք, Լուիզէթը հիշողության կորուստ ուներ և միայն հիշում ու ճանաչում էր Վիլիամին։ 


Նկարներ

«Դպրոցասեր հայուհյաց ընկերություն», Սալոնիկ, 1923 թվական

«Դպրոցասեր հայուհյաց ընկերություն», Սալոնիկ, 1923 թվական

Ընտանիքի հինգ սերունդները՝ Լուիզետը, Լուիզետի որդի Վիլիամը, թոռ Մանուելը, ծոռնիկ Մելանին և ծոռնուհու դուստրը Նելլին, 2017 թվական

Ընտանիքի հինգ սերունդները՝ Լուիզետը, Լուիզետի որդի Վիլիամը, թոռ Մանուելը, ծոռնիկ Մելանին և ծոռնուհու դուստրը Նելլին, 2017 թվական

Լուիզետն ու իր թոռը, մրցարշավային մեքենայով, 2016 թվական

Լուիզետն ու իր թոռը, մրցարշավային մեքենայով, 2016 թվական

Մարսել, 1927 կամ 1928 թվական

Մարսել, 1927 կամ 1928 թվական

«Դպրոցասեր հայուհյաց ընկերություն», Մարսել

«Դպրոցասեր հայուհյաց ընկերություն», Մարսել

Երիտասարդ Լուիզետը, երբ աշխատում էր Փարիզի կաբարեներում։ Նկարի հեղինակը Թեդի Պիազն է, ով լուսանկարել է նաև Սոֆի Լորենին, Էդիտ Պիաֆին, Ժոզեֆին Բեիքրին և նման մի շարք անվանի մարդկանց

Երիտասարդ Լուիզետը, երբ աշխատում էր Փարիզի կաբարեներում։ Նկարի հեղինակը Թեդի Պիազն է, ով լուսանկարել է նաև Սոֆի Լորենին, Էդիտ Պիաֆին, Ժոզեֆին Բեիքրին և նման մի շարք անվանի մարդկանց

Լուիզետը, երբ արդեն սկսել էր ավտոմրցավազքի կարերան

Լուիզետը, երբ արդեն սկսել էր ավտոմրցավազքի կարերան


Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ էլ. հասցեով

Շարունակիր բացահայտել