Միասին բացահայտենք պատմական և ժամանակակից զարմանահրաշ հայ կանանց


Նախագծի մասին

«Զարմանահրաշ հայ կանայք» ի սկզբանե ստեղծվել է, որպես մանկական գիրք, բայց մեր պատմության մեջ ու մեր շուրջն ապրող զարմանահրաշ կանայք շատ են քան տեղ են գտել գրքում։ Այս կայքում կգտնեք գրքում ներառված կանանց մասին հավելյալ տեղեկություն ինչպես նաև կծանոթանաք բազում այլ կերպարների հետ։


Նախագծի առաքելությունը

Մեր առաքելությունն է ճանաչելի դարձնել մեր պատմությունից և հավաքական հիշողությունից դուրս մնացած հայ կանանց, կոտրել նրանց շուրջ եղած լռությունը և երկար սպասված տուրքը մատուցել յուրաքանչյուրին։ Պատմական տարբեր շրջաններում ապրած կանանց պատմությունների կողքին կգտնեք նաև մեր ժամանակակիցների մասին։ Կամրջելով այս պատմությունները՝ ցանկանում ենք ձայն տալ կանանց, ովքեր այսօր, այստեղ և այս պահին, շարունակում են կոտրել կարծրատիպեր՝ անելով այն, ինչ սիրում և ինչին հավատում են։ Այս կանայք տարբեր նախապատմություն ունեն, նրանց ներդրումն էլ է տարբեր, բայց արժեքավոր է յուրովի։


Գրքի մասին

Book

«Զարմանահրաշ հայ կանայք» մանկական գիրքը պատմում է 30-ից ավել հայ կանանց պատմություններ, ովքեր ներառված չեն եղել մեր դպրոցական դասագրքերում։ Պատմական կանանց կողքին կկարդաք նաև մեր օրերում ապրող կանանց մասին, ովքեր կոտրում են կարծրատիպեր ու հետևում են իրենց երազանքներին։


Այս գիրքը սիրո, զայրույթի, հպարտության և հիասթափության արգասիք է: Արդյունք է երկար ու մանրակրկիտ հետազոտության, անվերջ բացահայտումների, կրքի, հետաքրքրասիրության և գնահատանքի:


Համոզված ենք, որ այս կանանց պատմությունները ձեզ ևս կոգեշնչեն:


Կանայք և պատմություններ