Անիթայի վաղ կյանքը
« Անիթան կարճահասակ կին էր, ուներ ալիքավոր մազեր, փոքր աչքեր, իսկ մեծ ժպիտը երբեք չէր պակասում նրա դեմքից։ Նա շատ նվիրված մարդ էր ու ամեն իրավիճակում պատրաստ էր իր անձը զոհել այլոց համար», - այսպիսին են Անիթայի որդեգրած որդու՝ Լոուրեն Կոնտիի հիշողությունները օվկիանոսագետ Անիթա Քոնթիի մասին։
Անիթան ծնվել է Էրմոնում՝ Սենե Ուազում, հարուստ հայերի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է տանը՝ դասավանդողների հետ կրթություն ստանալով և ընտանիքի հետ ճանապարհորդելով։ Դեռ այս վաղ տարիքից էլ Անիթան գտավ իր երկու ամենասիրելի բաները՝ ծովը և ընթերցանությունը։ Ցեղասպանության տարիներին Գարագոչեանների ընտանիքը մեծ օգնություն էր ցուցաբերում տուժածներին և օգնում նոր կյանք սկսել փրկվածներին։
Տարիներ անց, երբ Անիթան տեղափոխվեց Փարիզ, նա կենտրոնացած աշխատում էր պոեմներ գրելու և արվեստագիտական գրքեր կազմելու վրա։ Նրա աշխատանքներն անգամ ժամանակի հայտնի մարդկանց ուշադրությունն էին գրավել և նա նվաճել էր բազմապիսի մրցանակներ իր ստեղծագործ մտքի համար՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում և Բրյուսելում։
1927 թվականին Անիթան ամուսնանում է դիպլոմատ Մարսել Կոնտիի հետ և սկսում ճանապարհորդել աշխարհով մեկ։
Օվկիանոսագետի կարերան
1935 թվականին, Անիթան միանում է Ֆրանսիայի Ձկնորսների Միության կառավարող մարմնին, որպեսզի կատարի գիտական փորձեր և հետազոտություններ ծովերի ձկների պաշարների վերաբերյալ։
1939-ին Կոնտին առաջին կինն էր, ով միանում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերին և առաջին կինը՝ ով աշխատում է ռազմական նավի վրա՝ պատերազմի ընթացքում։ ԱյստեղԱնիթան պատասխանատու էր, ձկնորսական քարտեզները կազմելու նոր մոտեցումներ զարգացնելու համար։ Այս առաջադեմ կինը, շուտով հայտնի է դառնում ֆրանսիական նավերի վրա իբրև «ծովի տիկին»։ Պատերազմի տարիներին Անիթան նաև առաջին կինն էր, ով ականազերծում է ծովերը և նավերը։
1941 թվականից ի վեր, Անիթան տաս տարի շարունակ ուսումնասիրում է Աֆրիկայի ափերը՝ Մավրիկիոսյան կղզիներից մինչև Սենեգալ, Գվինեայից մինչև Կոտ դ'Իվուար։ Այս տարիների ընթացքում Անիթան սովից փրկել է հազարավոր ֆրանսիացի զինվորականների և աֆրկացիների կյանքեր և մատակարել սննդարար ուտելիք պայքարելով սպիտակուցների դեֆիցիտի դեմ։ Անիթային հաջողվում էր որսալ «տաք ծովերի հսկաներին»՝ սղոցաձկներից մինչև շնաձկեր (ժամանկին սա արգելված չէր)։ Գիտնականը նաև մշակում է մեթոդներ՝ սննդի պաշարները երկար ժամանակ պահելու համար։ Այս ընթացքում Անիթան նաև անցկացնում է գիտահետազոտական աշխատանքներ և ուսումնասիրում տեղի ճահիճները։ Սա ևս մեկ օրինակ է, թե որքան անձնվեր մարդ էր Անիթան, և թե ինչպես էր նա անցկացնում իր կյանքի տարիները՝ մարդկանց օգուտ տալու և գիտելիքով կիսվելու համար։
Տարիների ընթացքում Անիթան շարունակաբար ուսումնասիրում է աշխարհի ծովերը, վավերագրում և գրի առնում իր ամեն տեսածն ու փորձածը։ Անիթան բազմաթիվ առիթներով օրեր և երբեմն ամիսներ էր անցկացնում ձկնորսական նավերի վրա, ինչի ժամանակ էլ խորը պատկերացում էր կազմում ձկնորսների խնդիրների մասին։
Չնայած, որ Անիթան աշխատել է դեռ մոտ մեկ դար առաջ, նա դեռևս այն ժամանկից սկսել է խոսել մեծ քանակի ձկնորսության, ծովերի աղտոտման և բնապահպանական մի շարք կարևոր հարցերի մասին։ 1971-ին նա հրատարակում է Օվկիանոսը, գիշատիչները և մարդը (L’Ocean, Les Betes et L’Homme), որտեղ խոսում է մարդկային աղետների և օվկիանոսների վրա դրանց ազդեցությունների մասին։ Մինչև խորը ծերություն Անիթան նվիրում է իր կյանքը այս կարևորագոյւն բնապահպանական հարցերը առծառծելուն (մեծածավալ ձկնորսություն, գլոբալ տաքացումներ, ծովերի աղտոտում և այլն) և իր փորձով կիսվելուն։
Անիթան դեռ վաղ տարիքից շատ էր սիրում նաև լուսանկարչությամբ զբաղվել և իր ապրած մոտ հարյուր տարիների ընթացքում հավաքել է ավելի քան 40,000 լուսանկարներ աշխարհի ամենատարբեր ծայրերից։
Նկարներ
Անիտայի լուսանկարներից՝ բոքս տաք ծովերում ձկնորսական նավի վրա, 1941-1943
Երիտասարդ Կոնտին նավի վրա
Անիտան ծովագնացության ընթացքում
Անիտա Կոնտին, 1994 թվական
Անիտան Գվինեայում, 1948 թվական
Գարագոչեանների ընտանիքը Օլերոն կղզում, 1920 թվական
Անիտա Կոնտին օվկիանոսագրական «President Théodore Tissier» նավի վրա, 1934-1936 թթ.
Անիտայի լուսանկարներից՝ «Վիկինգ» նավի վրա, Բարենցի ծով, 1939
Անիտա և Մարսել Կոնտիները, Մարթա և Արմանդ Ջեիերի հետ, Վիսբադենում, 1927 թվական