Դիանա Աբգար

Դիանա Աբգար


Յոկոհոմա Ճապոնիա

1859-1937


Դիվանագետ

Կյանք և գործունեություն

Աշխարհում առաջին կին դիվանագետ, առաջին կին դեսպան թե՞ հյուպատոս։ Դիանա Աբգարի տիտղոսների շուրջ կարծիքներն ու հակասությունները շատ են, բայց նրա հարուստ կենսագրության մեջ կան այլ առավել հիշարժան դրվագներ։ Դիանա Աղաբեկ Աբգարը ծնվել է 1859 թ.-ի հոկտեմբերի 17-ին Բիրմայի Ռանգուն քաղաքում։ Հայրն արմատներով Ջուղայից էր, իսկ մայրը Շիրազից։ Դիանային ծնողները տվել են Գայանե անվանումը։ Դիանան մեծացել է Կալկաթայում (Հնդկաստան), որտեղ էլ ստացել է իր կրթությունը։ Առաջնային կրթությունը Դիանան ստացել է տեղի հայկական դպրոցում, որտեղ էլ սովորել է հայերեն լեզուն, ապա կրթությունը  շարունակել է անգլալեզու հաստատություններում։

1889 թ.-ի հունիսի 18-ին 30-ամյա Դիանա Աբգարն ամուսնանում է առևտրական Միքայել Աբգարի հետ։ Դիանան և Միքայելը միասին տեղափոխվում են Բոմբեյ (Մումբայ), ապա Կալկաթա և վերջապես բնակություն են հաստատում Ճապոնիայի Յոկոհոմա քաղաքում: Ճապոնիայում ծնվեցին Դիանային հինգ երեխաները, որոնցից երկուսը դժբախտաբար մահացան վաղ հասակում։ Մի քանի տարի անց հանկարծամահ է լինում նաև Միքայել Աբգարը՝ թողնելով Դիանային միայնակ երեք երեխաների և առաջ եկած ֆինանսական խնդիրների հետ։ Նրան մնացել էին միայն որոշ զարդեր, որոնք հետագայում վաճառում է Ճապոնիա ժամանած հայ գաղթականների օգնելու համար։


Դիանայի առաջին աշխատանքը՝  «Սուսաննա» վեպը, տպագրվել է 1882 թվականին։ Շատերի կարծիքով այն ինքնակենսագրական աշխատանք է, քանի որ պատմում է մի կնոջ մասին, ով դեմ էր գնում հասարակական նորմերին այդպիսով հիասթափեցնելով մորը։ Դիանան ինքը չէր ուզում ամուսնանալ հակառակ ծնողների ճշնման։ Վեպից մի քանի տարի անց լույս է տեսնում նաև «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը։

 

1909 թ.-ից ի վեր իմանալով թե ինչ է կատարվում Ադանայում, Աբգարը սկսում է գրելն օգտագործել այլ նպատակով։ Դիանան ակտիվորեն գրում և հոդվածներ է հրապարակում ճապոնական անգլալեզու թերթերում, շարունակաբար նամակներ է գրում բարձրաստիճան պաշտոնյաների խնդրելով օգնել հայերին։ Հասկանալով, որ իր նամակներն ու հոդվածները որոշում կայացնող շրջանակում արձագանք չունեն և տեսնելով հայերի հանկարծակի հոսքը Ճապոնիա, Դիանան թողնում է գրելն ու անցնում է բուռն աշխատանքի Ճապոնիա ժամանած գաղթականների հետ։ Նա դառնում է հայկական Կարմիր խաչի համակարգողը Ճապոնիայում և հսկայական աշխատանք է տանում, գաղթականներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար։ Դիանա Աբգարի ջանքերի և ջատագովության շնորհիվ Ճապոնիայի իշխանություններըը ժամանակավոր կացություն են տրամադրում գաղթականներին՝ մինչև վերջիններս կարողանան հասնել ԱՄՆ։ Վերջին տվյալներով Դիանա Աբգարն օգնել է ավելի քան 2500 հայերի։ Նա նրանց համար անում էր ամեն ինչ սնունդից մինչև փաստաթղթերի ձևակերպում։

 

Գնահատելով նրա ջանքերը Հայաստանի առաջին հանրապետությունը 1920 թ.-ին նրան նշանակում է Ճապոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Ցավոք սրտի 1923 թ.-ի Կանտոյի մեծ երկրաշարժի և Համաշխարհային երկրորդ պատերազմի ռմբակոծությաան պատճառով Դիանա Աբգարի տունը և այնտեղ գտնվող շատ լուսանկարներ, գրքեր և փաստաթղթեր վերացել են։
 


Հրատարակված աշխատանքներ

- «Սուսաննա»
- «Ճշմարտություն հայերի կոտորածի մասին»
- «Հայկական հարց»
- «Հայաստան, որին դավաճանեցին»
- «Քո անունով»
- «Խաղաղությունը Եվորպայում»
- «Խաղաղության խնդիրը»
- «Խաղաղություն և ոչ խաղաղություն»
- «Մեծ չարիք»
- «Սարսափելի անեծք»
- «Կայսերական Եվրոպայի միամտության մասին»
- «Իմպերիալիստական Եվրոպայի խաչի վրա։ Խաչված Հայաստան»[12]
- «Միայնակ խաչակիր»
- «Իմպերիալիզմ և օրենք»
- «Հազար ու մի պատմություն գրքից. պատմություններ Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ 18921922»


Հավելյալ տեղեկություն

Դիանա Աբգարի մասին ՝ 
https://dianaapcar.org/historical-summary/
https://web.archive.org/web/20131101110631/
http://www.armenianculturalfoundation.org/default.aspx?view=article&id=54 
www.dianaabgar.com

Լուսանկարներ՝ 
https://dianaapcar.org/photos/personal-photos/

Դիանա Աբգարի աշխատանքներից՝ 
https://archive.org/details/oncrossofeuropes00apca/page/2/mode/2up

«Անպետություն դիվանագետը»՝ փաստագրական ֆիլմ Դիանա Աբգարի մասին, որը նկարահանել է նրա ծոռը՝ Միմի Մալայանը 
https://dianaapcar.org/

 


Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ էլ. հասցեով

Շարունակիր բացահայտել